09:16  ,  25 հուլիսի, 2016

Վատցկե. Դորտմունդի «Բորուսիան» 7 նորեկով կավարտի ամառային տրանսֆերները

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ այս ամռանը ակումբը նոր տարսնֆերներ այլեւս չի կատարի:

«Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ արդեն չեն լինի: Մենք «Ռեալի» նման թիմերի խաղացողների ձեռք բերելու փորձեր չենք անի, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ: Մեր ակումբը ֆինանսապես կայուն է եւ պարտքեր չի անի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է fourfourtwo-ն:

Մատս Հումելսի, Իլկայ Գյունդոգանի եւ Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո Գերմանիայի փոխչեմպիոնները ձեռք են բերել Մարկ Բարտրային, Սեբաստիան Ռոդեին, Ուսման Դեմբելեին, Էմրե Մորին, Ռաֆայել Գերերոյին, Մարիո Գյոտցեին եւ Անդրե Շյուրլեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում