00:30  ,  25 հուլիսի, 2016

Ֆրանսիայի Մ-19 հավաքականը՝ Եվրոպայի 8-ակի չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը նվաճել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Զինսհայմ քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցել է Իտալիայի ֆուտբոլիստների հետ եւ առավելության է հասել 4:0 հաշվով:

Ֆրանսիայի Մ-19 հավաքականը 8-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը, Իտալիան հաղթել է երեք անգամ: Ռեկորդակիրն Իսպանիան է՝ 10 անգամ:

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնություն, եզրափակիչ

Ֆրանսիա - Իտալիա՝ 4:0

Օգուստեն, 6, Բլաս, 19, Տուսար, 82, Դիոպ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում