21:04  ,  24 հուլիսի, 2016

ԵԱ. Հայաստանի թիմը հաղթեց բուլղարացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Հունաստանի Խալկիդա քաղաքում անցկացված Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով առավելության հասավ Բուլղարիայի թիմի նկատմամբ՝ տանելով երրորդ հաղթանակն այս մրցաշարում: 21 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 17-րդ տեղը:

Նախորդ երկու խաղերում Հայաստանի թիմը 74:68 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի հավաքականի, 65:62 հաշվով՝ վրացի բասկետբոլիստների նկատմամնբ:

Նախքան այդ, Հայաստանի թիմը  56:67 հաշվով պարտվել էր մակեդոնացիներին, 54:70 հաշվով Պորտուգալիային, 44:78 հաշվով՝ Չեռնոգորիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում