20:17  ,  24 հուլիսի, 2016

Ֆորմուլա-1. Հեմիլթոնն այս մրցաշրջանում առաջին անգամ շրջանցեց Ռոսբերգին

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս  Հեմիլթոնի հաղթանակով: Այս մրցաշրջանում բրիտանացին առաջին անգամ ընդհանուր հաշվարկում շրջանցեց «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգին եւ ընթանում է առաջին տեղում: Գերմանացի մրցարշավորդը Հունգարիայում գրավեց երկրորդ տեղը: Հեմիլթոնն ունի 192, Ռոսբերգը՝ 186 միավոր:

Ֆորմուլա-1, Հունգարիայի Մեծ մրցանակ

1. Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա, «Մերսեդես»)՝ 1:40.30,115

2. Ռոսբերգ (Գերմանիա, «Մերսեդես»)՝ հետ է մնացել 2,116

3. Ռիկյարդո (Ավստրալիա «Ռեդ Բուլ»)՝ 15,196

4. Ֆետել (Գերմանիա, «Ֆերարի»)՝ 17,366

5. Ֆերստապեն (Հոլանդիա, «Ռեդ Բուլ»)՝ 28,984

6. Ռայկոնեն (Ֆինլանդիա, «Ֆերարի»)՝ 29,475

7. Ալոնսո (Իսպանիա, «Մաքլարեն»)՝ 1.12,810

8. Սայնս (Իսպանիա, «Տորո Ռոսո»)՝ 1.16,371

9. Բոտաս (Ֆինլանդիա, «Ուիլյամս»)՝ 1.19,946

10. Հյուլկենբերգ (Գերմանիա, «Ֆորս Ինդիա»)՝ մեկ շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով