18:15  ,  24 հուլիսի, 2016

ՄՕԿ-ը չզրկեց Ռուսաստանին Ռիո-2016-ից, սակայն զրկելու իրավունքը տվեց միջազգային ֆեդերացիաներին

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն Ռուսաստանի օլիմպիական հավաքականին ամբողջ կազմով չի զրկել Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից դոպինգի համակարգային կիրառման եւ քողարկման համար, սակայն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիային իրավունք է վերապահել որակազրկել առանձին մարզիկների կամ թիմերի, որոնց դեմ կհավաքվեն համապատասխան ապացույցներ, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը:

Ռուսաստանի աթլետիկայի հավաքականը զրկված է Խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանի 387 օլիմպիականներից 68-ն աթլետներ էին:

Օլիմպիական խաղերի մեկնարկը օգոստոսի 5-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս