16:19  ,  24 հուլիսի, 2016

Մեսին ներկել է մազերը, արձակուրդից էլ 2 շաբաթ շուտ է վերադարձել (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փոխել է իմիջը՝ ներկելով մազերը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այժմ ալեհեր է: Դրանից առաջ էլ մորուք էր թողել:

Արգենտինացին նախատեսվածից երկու շաբաթ շուտ է միացել «Բարսելոնային» եւ արդեն բուժզննում է անցել: Նա հուլիսի 25-ից կսկսի մարզվել ընդհանուր խմբում եւ կմասնակցի նախապատրաստական փուլում թիմի ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում