15:32  ,  24 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» օդանավը վատ եղանակի պատճառով վայրէջք է կատարել Պեկինից 143 կմ հեռու

Շանհայից Պեկին մեկնած «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռն անբարենպաստ եղանակի հետեւանքով ստիպված է եղել վայրէջք կատարել Չինաստանի մայրաքաղաքից ավելի քան 143 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանում, հաղորդում է dailymail-ը: Մինչեւ Պեկին անգլիական թիմը ավտոբուսով հասել է 2 ժամում: Հուլիսի 24-ին թիմն արդեն մարզում է անցկացրել:

Հուլիսի 25-ին Պեկինի օլիմպիական ստադիոնում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ, որի գլխավոր մարզիչն է Խոսեպ Գվարդիոլան: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում