14:33  ,  24 հուլիսի, 2016

Ռիո-2016. Բացվել է օլիմպիական ավանը, 40 երկրի ղեկավար ներկա կլինի Խաղերի բացմանը

40 երկրի նախագահներ ու կառավարության ղեկավարներ ներկա կլինեն Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Պատվավոր հյուրերի թվում կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է lequipe-ը:

Ռիոյում բացվել է օլիմպիական ավանը, որը նախատեսված է մարզիկների, մարզիչների, պատվիրակությունների անդամների համար: 10500 մարզիկների եւ պատվիրակությունների 7000 անդամների համար կառուցվել է 31 բարձրահարկ՝ 10160 բնակելի համարներով: Օլիմպիական ավանի տարածքում կան լողավազաններ, թենիսի կորտեր, ֆուտբոլի խաղադաշտեր, մարզադահլիճներ, հիվանդանոց: Ճաշարանի տարածքը համեմատելի է երեք ֆուտբոլային խաղադաշտերի հետ: Ավանի կառուցման համար ծախսվել է 1.5 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում