13:24  ,  24 հուլիսի, 2016

Հայաստանը 3 ոսկե մեդալ նվաճեց կունգ-ֆուի աշխարհի առաջնության վերջին օրը (ֆոտո)

Մոսկվայում անցկացվող կունգ-ֆուի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհատական պայքարի վերջին օրը նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Շուայցզյաո (չինական ըմբշամարտ) մրցաոճում Հակոբ Հովհաննիսյանը (+35 տարիքային խումբ) արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, իսկ Գուրգեն Դանիելյանը (+35)  բրոնզե մեդալակիր է դարձել 75 կգ քաշային կարգում:

Թայցզի տուշոու մրցաոճում Լիլիթ Արզումանյանը (+19 տարիքային խումբ) 52 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ երկու մենամարտերում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչներին: Նույն տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է հռչակվել նաեւ 85 կգ քաշային Արմեն Ղահրամանյանը: Հակոբ Հովհաննիսյանը (+35) ոսկե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, Գուրգեն Դանիելյանը (+35)՝ արծաթե մեդալ, 60 կգ քաշային Արտակ Գրիգորյանը (+19)՝ նույնպես արծաթե մեդալ:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում