12:14  ,  24 հուլիսի, 2016

Մխիթարյանի գործակալը ցանկանում է գնել իտալական «Ռոման»

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ հաճույքով կգներ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը եւ կնախաձեռներ արդյունավետ նախագիծ:

«Եթե պատկերացնենք, որ «Ռոման» կդնեն վաճառքի, ապա ես կկարողանայի ներդրողների խմբի առաջկցությամբ ձեռք բերել այդ ակումբը: Կլիներ հետաքրքիր նախագիծ:

Ակումբի ամերիկացի սեփականատերերը չափազանց քիչ բան արեցին հռոմեական ակումբի համար, ես չեմ հավատում նրանց նախագծին: Նաեւ չեմ հավատում Միլանի «Ինտերի» նոր նախագծին»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Իտալացին Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Մարիո Բալոտելիի գործակալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում