11:36  ,  24 հուլիսի, 2016

Daily Mail. Ռուսաստանի օլիմպիական թիմն ամբողջ կազմով կզրկվի Ռիո-2016-ից

Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ամբողջ կազմով կզրկվի 2016թ. Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից բոլոր մարզաձեւերում: Այդ մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին Միջազգային օլիմպիական կոմիտեում: Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը որոշումը կընդունի հուլիսի 24-ին:

«ՄՕԿ-ը ցանկանում է որակազրկել Ռուսաստանի հավաքականի, որպեսզի ցույց տա, որ դոպինգը մարտահրավեր է ամբողջ սպորտի համար: Ռուսաստանի օլիմպիական հավաքականը կորակազրկվի, սակայն որոշ մարզիկների կթույլատրվի մասնակցել»,- հայտնել է աղբյուրը:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը օգոստոսի 5-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում