09:21  ,  24 հուլիսի, 2016

Մարտիալը դժգոհ է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր խաղային համարը տվել է Իբրահիմովիչին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թույլ է տվել թիմի նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին վերցնել խաղային 9 համարը առանց համաձայնեցնելու հարձակվող Անտոնի Մարտիալի հետ, որն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս այդ համարի խաղաշապիկով:

Իրավիճակից դժգոհ է 20-ամյա ֆրանսիաց ֆուտբոլիստը, որը նոր մրցաշրջանում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով, հաղորդում է rmc-ը:

34-ամյա Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակով է համալրել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում