23:55  ,  23 հուլիսի, 2016

ԵԱ. Հայաստանը նվաճեց ոսկե եւ արծաթե մեդալներ նույն քաշային կարգում

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 69 կգ քաշայինների եզրափակիչը հայկական էր:

Չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Հայաստանի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանն ու Ալբերտ Եղիկյանը: 9:0 հաշվով հաղթել է Մալխաս Ամոյանը, որը Ռոման Ամոյանի եղբորորդին է:

50 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Սամվել Գրիգորյանը, բրոնզե մեդալ՝ Արթուր Գալստյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում