19:58  ,  23 հուլիսի, 2016

Օբամեյանգ. Միշտ է հաճելի հաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» նման մրցակցի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող, 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Շանհայում տեղի ունեցած ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը:

«Մենք մեզ հրաշալի ենք զգում: Մարզումները վերսկսել ենք երեք շաբաթ առաջ, ամեն ինչ գերազանց է: Հրաշալի խաղ ստացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Միշտ է հաճելի հաղթել այդ կարգի մրցակցի: Մեր նորեկները ցուցադրեցին, թե ինչ արժեք ունեն: Խաղադաշտում հրաշալի ենք համագործակցում: Դա մարզիչի աշխատանքի շնորհիվ է»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» առավելության է հասել 4:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» միակ գոլը խփել է դորտմունդցիների նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում