18:11  ,  23 հուլիսի, 2016

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի Մ-16 թիմը՝ առաջատարների շարքում

Սլովակիայում մեկնարկած շախմատի պատանիների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն առաջին երկու տուրերում հաղթանակներ է տարել:

Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով հաղթել են Գերմանիայի երրորդ թիմին, իսկ երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության են հասել դանիացիների նկատմամբ: Հայաստանը թիմային 4 միավորով 9 թիմերի հետ բաժանում է 1-10-րդ տեղերը:

Երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի հավաքականը:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Հայկ Մ. Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում