15:47  ,  23 հուլիսի, 2016

«Սանդերլենդում» Էլարդայսին փոխարինեց Մոյեսը

Անգլիական «Սանդերլենդը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում շոտլանդացի Դեւիս Մոյեսին նշանակելու մասին: «Էվերտոնի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալ Սոսյեդադի» նախկին մարզիչը փոխարինել է Սեմ Էլարդայսին, որը գլխավորել է Անգլիայի ազգային հավաքականը:

«Ներշնչված են այս հնարավորությամբ եւ մարտահրավերով: Անհամբեր սպասում եմ Անգլիայի Պրեմյեր լիգայում աշխատանքիս վերսկսմանը: Պետք է շարունակենք Սեմի կատարած լավ աշխատանքը»,- ասել է շոտլանդացի մարզիչը:

53-ամյա Մոյեսը «Սանդերլենդի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր: Նա «Ռեալ Սոսյեդադից» հեռացել էր 2015թ. նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում