13:04  ,  23 հուլիսի, 2016

Adidas-ը ներկայացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» նոր տնային համազգեստը (ֆոտո)

Adidas ընկերությունը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը, որով անգլիական թիմը կանցկացնի տնային հանդիպումները: Ավանդական կարմիր գույնին ավելացել է սպիտակը: Կենտրոնում ակումբի տիտղոսային հովանավոր Chevrolet-ի լոգոն է:

Adidas-ը «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական հովանավորն է անցած մրցաշրջանից: 10 տարվա պայմանագրով ամեն մրցաշրջանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» Adidas-ից ստանում է 1.3 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս