«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հերքել է լուրերը, թե հեռանալու է կատալոնական ակումբից:
«Մեծ խանդավառությամբ պատրաստվում եմ նոր մրցաշրջանին: Ի դեպ, իմ միակ գործկալը Արտուրո Կանալեսն է: Առաջ, «Բարսելոնա»,- գրել է Ռակիտիչը Ինստագրամում:
Ֆուտբոլային գործակալ Միկել Սորսն ակնարկել էր, որ Ռակիտիչն այս ամռանը հեռանալու է «Բարսելոնայից»: Իսպանական մամուլը Սորսին ներկայացրել էր որպես Ռակիտիչի գործակալ:
Իսպանիայի անցած առաջնությունում Ռակիտիչը 36 խաղում խփել է 7 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում