11:28  ,  23 հուլիսի, 2016

Ուեյն Ռունի. Մոուրինյոն ինձ կտա ազատ ստեղծագործողի դեր

«Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ արդեն զրուցել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր դերի մասին եւ կստանա ենթահարձակվողի կարգավիճակ: Նա կազատավի պաշտպանական գործառույթներից, որը ստիպված էր կատարել անցած մրցաշրջանում Վան Գալի ղեկավարությամբ:

«Ես կլինեմ ազատ ստեղծագործողի դերում եւ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ: Մոուրինյոն ինձ ասաց, որ կկատարեմ 10 համարի պարտականություններ: Պետք է ճիշտ դիրք գրավել եւ գոլեր խփել: Ամբողջ կարիերայիս ընթացքում գոլեր եմ խփել եւ չեմ կասկածում, որ այդ գործը կշարունակեմ լավ կատարել: Մոուրինյոյի ոճը շատ է տարբերվում, նրա գաղափարներն այլ են: Եթե կարողանամ օգտագործել իմ որակները, ապա կլինեն գոլեր»,- Ռունիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անցած մրցաշրջանում Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում