10:47  ,  23 հուլիսի, 2016

Մադեյրայի օդանավակայանը՝ Ռոնալդուի անունով

Պորտուգալական Մադեյրա կղզու խորհուրդը որոշել է տեղի օդանավակայանն անվանափոխել ազգային թիմի եւ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պատվին: Այն կկոչվի «Մադեյրայի օդանավակայան Կրիշտիանու Ռոնալդու»:

«Կղզիաբնակները կարճ հիշողություն ունեն: Ռոնալդուի անունը հավերժացնելու համար որոշեցինք նրա անունով կոչել օդանավակայանը»,- Մադեյրայի ղեկավար Միգել Ալբուկերկեի խոսքը մեջբերում է abola-ն:

Մադեյրայում Ռոնալդուն արդեն մի քանի տարի գլխավոր հերոսն է, սակայն Եվրո-2016-ում հաղթանակից հետո նա դարձել է պաշտամունքային կերպար: Ռոնալդուի հայրենի քաղաք Ֆունշալում տեղադրվել է Ռոնալդուի արձանը, տեղի թանգարանը նրա անունով է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում