09:16  ,  23 հուլիսի, 2016

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի երեք թեկնածուները

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար երեք հիմնական թեկնածուներին, որոնց հետ կբանակցի, հաղորդում է Goal.com-ը:

Այդ մասնագետներն են արգենտինացիներ Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Խորխե Սամպաոլին («Սեւիլիա») եւ Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո Մադրիդ»):

Ֆեդերացիան չի պահանջի հավաքականում աշխատանքը ստանձնելու դեպքում հեռանալ ակումբից:

Արգենտինայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Խերարդո Մարտինոյի հրաժարականից հետո: Նա պաշտոնը զբաղեցնում էր 2014-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում