00:54  ,  23 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Ուրախ չեմ պարտությունից, բայց մենք ավելի կուժեղանանք

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Շանհայում իր նախկին թիմից՝ դորտմունդյան «Բորուսիայից» կրած պարտությունը:

«Ուրախ չեմ պարտությունից, բայց մենք ավելի կուժեղանանք: Չնայած արդյունքին, հաճելի էր տեսնել վաղեմի ընկերներիս»,- Թվիթերում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 4:1 հաշվով առավելության է հասել «Բորուսիան»: «Մանչեսթեր Յունայթեդի» միակ գնդակը խփել է Հենրիխ Մխիթարյանը: Նա մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 66-րդ րոպեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում