00:37  ,  23 հուլիսի, 2016

«Լիվերպուլը» 30 միլիոն եվրոյով գնել է Վեյնալդումին

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է «Նյուքասլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին ձեռք բերելու մասին: 25-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կնքել է երկարամյա պայմանագիր, հաղորդում է «Լիվերպուլի» կայքը: «Նյուքասլը» համաձայնել է 30 միլիոն եվրոյով բաց թողնել թիմի առաջատարներից մեկին:

Անցած ամռանը Վեյնալդումը հոլանդական ՊՍՎ-ից «Նյուքասլ» էր տեղափոխվել 20 միլիոն եվրոյով: Անգլիայի անցած առաջնությունում Վեյնալդումը մասնակցել է 38 հանդիպման, խփել է 11 գոլ: «Նյուքասլը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Վեյնալդումին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ «Տոտենհեմը» եւ «Էվերտոնը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում