20:02  ,  22 հուլիսի, 2016

ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց էստոնացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Հունաստանի Խալկիդա քաղաքում անցկացվող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում 74:68 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:

Նախորդ խաղում Հայաստանի թիմը 65:62 հաշվով ուժեղ էր վրացի բասկետբոլիստներից: Նախքան այդ, Հայաստանի թիմը  56:67 հաշվով պարտվել էր մակեդոնացիներին, 54:70 հաշվով Պորտուգալիային, 44:78 հաշվով՝ Չեռնոգորիային:

Հայ երիտասարդները Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնություններին սկսել են մասնակցել 2015 թվականից եւ արդեն անցկացրել են 12 հանդիպում: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն այդ մրցաշարում պարտության է մատնել Շվեյցարիայի, Մոլդովայի, Ալբանիայի, Վրաստանի եւ Էստոնիայի հավաքականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում