10:48  ,  22 հուլիսի, 2016

Մենի Պակյաոն վերսկսում է պրոֆեսիոնալ կարիերան

Ֆիլիպինցի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մենի Պակյաոն (58-6-2, 38 նոկաուտ)  կվերադառնա ռինգ նոյեմբերի 5-ին Լաս Վեգասում: Այդ մասին հայտնել է Պակյաոյի պրոմոուտեր Բոբ Արումը:

Վերադարձը նախատեսվում էր հոկտեմբերի 15-ին, սակայն Պակյաոյի սենատորական պարտականությունները թույլ չեն տվել: Բռնցքամարտիկը մարզվում է երեկոյան, իսկ աշխատանքային ժամերին կատարում է իր պաշտոնական պարտականությունները, հաղորդում է badlefthook-ը:

Պակյաոյի մրցակիցը դեռ որոշված չէ: Թեկնածուներն են Ջեսի Վարգասը եւ Թերենս Քրոուֆորդ - Վիկտոր Պոստոլ դիմակայության հաղթողը:

37-ամյա Պակյաոն այս տարվա ապրիլին ամերիկացի Թիմոթի Բրեդլիի նկատմամբ հաղթանակից հետո հայտարարել էր, որ ավարտում է կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում