09:51  ,  22 հուլիսի, 2016

«Բարսելոնան» համաձայնության է հասել Անդրե Գոմեշի հետ

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Գոմեշը «Վալենսիայից» կտեղափոխվի «Բարսելոնա»: Այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական էջը Թվիթերում: Հաջորդ շաբաթ 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոնների հետ:

Եվրոպայի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ «Ռեալը»:

Ֆուտբոլիստը «Վալենսիայում» հանդես էր գալիս 2014 թվականից: 78 խաղում նա խփել է 8 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: Պորտուգալիայի հավաքականում Գոմեշն անցկացրել է 13 հանդիպում:

Այս ամռանը «Բարսելոնան» ձեռք էր բերել նաեւ կիսապաշտպան Դենիս Սուարեսին եւ պաշտպաններ Սամուել Ումտիտիին ու Լուկաս Դինին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում