13:29  ,  21 հուլիսի, 2016

ԵԱ. Հայ ըմբիշը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկում գրավել չորրորդ տեղը:

63 կգ քաշային Արման Անդրեասյանը եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալ:

46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 54 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պարտվել են եզրափակիչում:

Հուլիսի 23-24-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում