12:07  ,  20 հուլիսի, 2016

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Համբուրգ»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունել է գերմանական «Համբուրգի» առաջարկը եւ կվաճառի կիսապաշտպան Ալեն Հալիլովիչին: Կատալոնական ակումբը խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 5 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը:

Հաջորդ ամռանը «Բարսելոնան» իրավունք կունենա ֆուտբոլիստին վերադարձնել 10 միլիոն եվրոյով, իսկ երկու տարի անց՝ 12.5 միլիոնով:

Հալիլովիչը չորս տարվա պայմանագիր կկնքի «Համբուրգի» հետ:

Խորվաթիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս Խիխոնի «Սպորտինգում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս