Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ընդունել է Թբիլիսիի «Դինամոյին»:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է հյուրերի հաղթանակով: 21-րդ րոպեին վրացի Ջամբուլ Ջիգաուրին է գրավել Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:
Ընդմիջում է:
Վրաստանում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Դինամոն»:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ 0:1 (առաջին խաղակես)
Ջամբուլ Ջիգաուրի, 21
«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:
Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում