17:58  ,  19 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը՝ «Դինամո Թբիլիսիի» դեմ

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Թբիլիսիի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվամ «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Վրաստանում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Դինամոն»:

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում