09:50  ,  19 հուլիսի, 2016

Աշխարհի չեմպիոն Ֆյուրին երրորդ զավակի ծնվելուց հետո խոստովանել է, որ միասեռական է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին Թվիթերում գրել է, որ ինքը միասեռական է:

Ֆյուրին հայտարարությունն արել է երրորդ զավակի ծնվելուց հետո: Ֆյուրիի ընտանիքում ծնվել է երկրորդ որդին: Թայսոնն ու Փերիսն ունեն նաեւ մեկ դուստր: Ֆյուրին պատրաստվում է Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտին:

Շատերը Ֆյուրիի հայտարարությունը համարում են կատակ՝ սեփական անձի վրա ուշադրություն գրավելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում