15:34  ,  18 հուլիսի, 2016

«Աթլետիկոն» Դիեգո Կոստայի համար պաշտոնական հարցում է արել «Չելսիին»

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային: Իսպանական ակումբը պաշտոնական հարցումով դիմել է անգլիական ակումբին, հաղորդում է mundodeportivo-ն:

«Չելսիի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել Դիեգո Կոստային, սակայն ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Մադրիդ:

Կոստան «Աթլետիկոյում» հանդես է եկել 2010-2014 թվականներին, 2012-ին կես տարով վարձակալությամբ խաղացել է նաեւ «Ռայո Վալյեկանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում