19:10  ,  17 հուլիսի, 2016

Դեւիսի Գավաթ. Ֆրանսիան ու Արգենտինան կիսաեզրափակիչում են

Ֆրանսիայի եւ Արգենտինայի հավաքականները նվաճել են թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգրեր: Ֆրանսիացի թենիսիստները 3:1 հաշվով առավելության են հասել Չեխիայի հավաքականի նկատմամբ:

Արգենտինայի հավաքականը մրցել է իտալացիների հետ եւ հաղթանակ է տարել 3:1 հաշվով:

Եզրափակիչի ուղեգրի համար Ֆրանսիայի թիմը կմրցի ԱՄՆ-ի եւ Խորվաթիայի դիմակայության հաղթողի հետ, արգենտինացիները՝ Մեծ Բրիտանիայի եւ Սերբիայի թիմերի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում