00:40  ,  17 հուլիսի, 2016

Միշել Տեր-Զաքարյանի թիմը «Սանտյագո Բերնաբեուում» կխաղա «Ռեալի» հետ

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» մրցակիցը Սանտյագո Բերնաբեուի գավաթի խաղում, գրում է AS-ը:

Օգոստոսի 16-ին Արքայական ակումբը կհանդիպի ֆրանսիական «Լիգա-2»-ի ներկայացուցիչ «Ռեյմսին», որը վերջերս գլխավորել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը:

Սանտյագո Բերնաբեուի գավաթն ընկերական մրցաշար է, որը ստացել է «Ռեալի» լեգենդար նախագահի անունը: Այն կանոնավոր կերպով անցկացվում է 1979-ից՝ բացառությամբ 2004 թվականի: Նախորդ տարի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր թուրքական «Գալաթասարային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով