19:45  ,  16 հուլիսի, 2016

«Փյունիկը» հաղթեց «Կոտայքին»

Երեւանի «Փյունիկը» հուլիսի 16-ին ընկերական հանդիպում անցկացրեց նորաստեղծ «Կոտայք» ակումբի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած խաղում գոլի հեղինակ դարձան Ալիկ Առաքելյանը ու Ռազմիկ Հակոբյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Սարգիս Հովսեփյանի հրաժարականից հետո «Փյունիկը» հանդես եկավ Արտակ Օսեյանի գլխավորությամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով