14:48  ,  14 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստը խաղացել է այլ ակումբի մարզաշապիկով (ֆոտո)

Ավստրիական «Ռեդ Բուլզ Զալցբուրգի» պաշտպան Անդրեաս Ուլմերը զրվարճալի իրավիճակում է հայտնվել լատվիական «Լիեպայայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում (1:0): Ուլմերը խաղադաշտ է դուրս եկել Գերմանական Բունդեսլիգայի ուղեգիր նվաճած «Ռեդ Բուլզ Լեյպցիգի» մարզաշապիկով, գրում է 101 Great goals-ը:

Հիշեցնենք, որ 2 ակումբներն էլ պատկանում են «Ռեդ Բուլզ» կոնցեռնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում