11:38  ,  14 հուլիսի, 2016

Շվայնշտայգերի ու Իվանովիչի ամուսնության եկեղեցական արարողությունը (ֆոտոշարք)

Վենետիկում տեղի է ունեցել Գերմանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի ու սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչի ամուսնության եկեղեցական արարողությունը, փոխանցում է Daily Mail-ը:

Նախօրեին Վենետիկում անցկացվել էր նաեւ հայտնի զույգի ամուսնության քաղաքացիական արարողությունը:

28-ամյա Իվանովիչն ու 31-ամյա Շվայնշտայգերը հանդիպում են 2014 թվականից: Նրանց հարսանիքին ներկա էին եղել նաեւ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաիմ Լյովն ու հարձակվող Թոմաս Մյուլերը, ինչպես նաեւ Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հենեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում