13:10  ,  7 հուլիսի, 2016

Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն

Գերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ  տեղը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայկական թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է գերմանական «Էմանուել-Լասկերին» եւ վաստակել թիմային 26 միավոր: Նույնպիսի արդյունք է գրանցել նաեւ չեմպիոնի տիտղոսը նվաճած Գերմանիայի առաջինին հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել Հայաստանի շախմատիստներին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս