23:26  ,  1 հուլիսի, 2016

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը MLS-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է կանոնավոր առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականից դուրս մնացած 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 36.77 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ջեք Հարիսոնը (22.01 տոկոս ձայն), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ֆիլադելֆիայի» ենթահարձակվող Ռոլանդ Ալբերգը (21.15 տոկոս ձայն):

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Յուրա Մովսիսյանը 3 գոլ է խփել MLS-ի կանոնավոր առաջնությունում: Նա առաջին անգամ է ճանաչվում MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով