23:01  ,  1 հուլիսի, 2016

Հումելս. Մխիթարյանի ու Գյունդոգանի հեռանալն ազդեց իմ որոշման վրա

Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված գերմանացի պաշտպան Մատս Հումելսը  պատմել է, որ նախապես իմացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Իլկայ Գյունդոգանի հեռանալու մասին:

«Վաղուց գիտեի, որ Մխիթարյանն ու Գյունդոգանը որոշել են հեռանալ «Բորուսիայից»: Կարելի է ասել, որ նրանց որոշումը եւս ազդեց իմ ընտրության վրա»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Derwesten.de

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդոգանն արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով