22:33  ,  1 հուլիսի, 2016

Պաշտոնական. Բեն Արֆան տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանսիական «Նիցայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Հաթեմ Բեն Արֆան տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ակումբի կայքը:

Ֆրանսիացի 29-ամյա կիսապաշտպանը փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Վերջին օրերին Բեն Արֆան մոտ էր իսպանական «Սեւիլիա» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին ընտրեց ՊՍԺ-ն:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի եւ դարձել 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Տեսանյութում Բեն Արֆայի բոլոր գոլերն են այս մրցաշրջանում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում