21:45  ,  1 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Իբրահիմովիչի տեղափոխությունը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության մասին:

Շվեդիայի հավաքականի նախկին ավագն անգլիական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:

34-ամյա ֆուտբոլիստը 2012-ին իտալական «Միլանից» էր տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը: ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչն անցկացրել է 180 խաղ եւ խփել 156 գոլ:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում