20:05  ,  1 հուլիսի, 2016

Գարեթ Բեյլ. Բելգիայի դեմ խաղում սպասվում է լուրջ փորձություն

Վստահ եմ, որ անմոռանալի խաղ է մեզ սպասվում, ասել է Ուելսի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խոսելով Բելգիայի դեմ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին:

«Բելգիան ունի գերազանց թիմ, ուժեղ խաղացողներ: Հետաքրքիր կլինի խաղալ նրանց դեմ: Մեզ սպասվում է լուրջ փորձություն, եւ մենք հսկայական խանդավառությամբ կմտնենք պայքարի մեջ: Մենք եզրափակիչ փուլ ենք մտել հենց այսպիսի մակարդակի դիմակայությունների համար: Մեզ արդեն հաջողվել է զգալիորեն առաջ գնալ, բայց չենք պատրաստվում բավարարվել այսքանով: Կձգտենք եւս մեկ հաղթանակ տանել»,- Բեյլի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ուելս - Բելգիա հանդիպումը հուլիսի 1-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով