17:42  ,  1 հուլիսի, 2016

Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել «Մորդովիայում»

Սերբիայում մարզումային հավաքը շարունակող Սարանսկի «Մորդովիան» ստուգողական հանդիպում է անցկացրել սերբական «Յավոր» թիմի հետ եւ պարտություն է կրել 1:2 հաշվով:

Ռուսական թիմի կազմում նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որն անցկացրել է երկրորդ խաղակեսը: 29-ամյա ֆուտբոլիստը «Մորդովիա» է տեղափոխվել Նիժնի Նովգորոդի «Վոլգայից»:

Առաջին խաղակեսին մասնակցել են նաեւ «Մորդովիայի» նորեկներ Արմեն Համբարձումյանն ու Արթուր Մալոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում