16:41  ,  1 հուլիսի, 2016

Դավիդ Յուրչենկո. Երազում եմ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում

Մախաչկալայի «Անժիի» հետ երեք տարվա պայմանագիր կնքած դարպասապահ Դավիդ Յուրչենկոն երազում է հանդես գալ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում:

«Իմ գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալն է: Ինձ համար կարեւոր է ունենալ խաղային պրակտիկա եւ օգուտ տալ «Անժիին», իսկ հավաքականի դարպասապահի խնդիրը կլուծի նոր մարզչական շտաբը: Ես կանեմ հնարավոր առավելագույնը, որպեսզի ստանամ այդ հրավերը: Ես դեռ աճելու տեղ ունեմ»,- 30-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է tass-ը:

Յուրչենկոն հրավերներ է ստացել Թուրքմենստանի եւ Հայաստանի հավաքականներից, սակայն չի ընդունել: Ռուսաստանի հավաքականում երկար տարիներ հանդես է գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող Իգոր Ակինֆեեւը: Եվրո-2016-ին երկրորդ դարպասապահը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բրազիլացի Գիլերմեն էր, որը հանդես է գալիս «Լոկոմոտիվում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում