16:07  ,  1 հուլիսի, 2016

«Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի գինը սահմանել է 200-250 միլիոն եվրո

«Բարսելոնայի» հետ հինգ տարվա նոր պայմանագիր կնքած բրազիլացի հարձակվող Նեյմարի ամրագրված նվազագույն տրանսֆերային արժեքը բարձրացել է: Պայմանագրի առաջին տարվա ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստին գնել ցանկացող ակումբը պետք է առաջարկի առնվազն 200 միլիոն եվրո, երկրորդ տարում՝ 222 միլիոն, վերջին երեք տարիներին՝ 250 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նախորդ պայմանագրով Նեյմարի տրանսֆերն արժեր 190 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ. հունիսի 30-ը:

«Բարսելոնայում» անցկացրած նախորդ երեք տարիներին Նեյմարը մասնակցել է 141 հանդիպման, խփել է 85 գոլ, նվաճել է 8 թիմային տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում