15:14  ,  1 հուլիսի, 2016

Նեյմար. VISCA BARÇA, VISCA CATALUNYA

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հաստատել է, որ մնում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»՝ այդ մասին գրառում անելով Թվիթերում: 24-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018 թվականը: Ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն ՊՍԺ-ն, «Ռեալը» եւ «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում