14:08  ,  1 հուլիսի, 2016

Եզրափակիչի ուղեգրի համար Հայաստանը կմրցի իռլանդացիների հետ

Նոր կազմավորված բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում կմրցի Իռլանդիայի թիմի հետ: Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը խմբային փուլում 83:64 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի, 92:40 հաշվով՝ Ուելսի հավաքականներին, 63:70 հաշվով պարտվել Անդորրային եւ գրավել երկրորդ տեղը:

Իռլանդիայի հավաքականը խմբային փուլի երեք խաղերում էլ հաղթանակ է տարել՝ Ջիբրալթարի, Մալթայի եւ Սան Մարինոյի նկատմամբ:

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում