11:41  ,  1 հուլիսի, 2016

Պաշտոնական. Նոլիտոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Նոլիտոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Նա ստացել է 9 համարի մարզաշապիկը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Նոլիտոյի տրանսֆերը կազմել է 18 միլիոն եվրո:

Նոլիտոն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ին, որի բոլոր՝ 4 խաղերում էլ հանդես է եկել Եվրոպայի գործող չեմպիոնի մեկնարկային կազմում, խփել 1 գոլ եւ կատարել մեկ գոլային փոխանցում: Իսպանիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 12 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում