13:14  ,  1 հուլիսի, 2016

«Վեստ Հեմը» կողմնորոշվել է Դիմիտրի Պայետի տրանսֆերային արժեքի հարցում

Լոնդոնի «Վեստ Հեմը» հայտնել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայետից:

L'Equipe-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պահանջում է 50 միլիոն եվրո:

Պայետը նախորդ ամռանը ֆրանսիական «Մարսելից» է տեղափոխվել «Վեստ Հեմ», որի կազմում ավարտված մրցաշրջանում 38 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաեւ հիանալի տպավորություն է թողնում այս օրերին Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում